Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդին՝ Արչին այսօր դարձավ մեկ տարեկան․ Մեգանը նոր տեսանյութ է հրապարակել

Այսօր 38-ամյա Մեգան Մարքլի և 35-ամյա արքայազն Հարիի որդին դարձավ մեկ տարեկան: Երջանիկ մայրը երեխայի հետ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել՝ «Save The Children UK» հասարակական կազմակերպության ինստագրամյան էջում:

«Արչին այսօր նշում է իր ծննդյան առաջին տարեդարձ, իսկ Հարրին զվարճալի տեսանյութ է պատրաստել, որում Մեգանը երեխայի համար կարդում է «Բադ նապաստակը» հեքիաթը: Հարրին և Մեգանը մասնակցել են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում «Save the Stories» բարեգործական արշավին, որի նպատակը COVID-19 համաճարակի հետևանքով տուժած երեխաներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն է»,- ասվում է գրառման մեջ: