Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են բնակվել Մեգանի մոր հետ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մտադիր են Լոս Անջելեսում 13 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնել: Առանձնատունն ունի վեց ննջասենյակ, լողավազան և կինոթատրոն, իսկ նրա պատուհանները նայում են օվկիանոսին: Առանձնատունը շրջապատված է պարտեզով, ունի մեծ խաղահրապարակ և կանաչապատ տարածք:

Տունը գտնվում է Թոմ Հենքսի և Բեն Աֆլեքի առանձնատների հարևանությամբ։ Այս պահին առանձնատունը դեռ պատկանում է հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Սթիվ Չեսմենին: The Sun-ը հայընում է, որ զույգն իրենց նորածին որդու՝ Արչիի հետ, նախատեսում է տեղափոխվել այնտեղ ապրելու Մեգանի մոր հետ: Թագավորական ընտանիքը լքելուց հետո Հարրին մտերմացել է Մեգանի մոր հետ և աջակցում է նոր տանը միասին ապրելու գաղափարին: