Ի՞նչ է պատրաստում Արամեի համար Աննա Թովմասյանը (տեսանյութ)

Հայտնի երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, շարունակում է բացահայտել իր սիրած ուտեստների բաղադրատոմսերը։
Ճանաչված երգչուհին, ով այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար տեսանյութ է նկարահանել և ներկայացրել՝ ինչպես է սիրելի ամուսնու համար խմորեղեն պատրաստում։
Հիշեցնենք, որ զույգի երկրորդ երեխան ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։
Կարանտինը նրանց հնարավորություն է տվել կտրվել առօրյա հոգսերից ու աշխատանքից և ժամանակ անցկացնել միմյանց հետ։ Աննան ինքնամեկուսացման ընթացքում հաճախ է ներկայացնում ուտեստների բաղադրատոմսեր։
Ուսումնասիրելով նրա ինստագրամյան միկրոբլոգը՝ կարելի է հասկանալ, որ գեղեցկուհին սիրում է ամեն անգամ նորովի զարմացնել ամուսնուն՝ նրա համար պատրաստելով տարատեսակ ու համեղ ուտեստներ։