Ինչու՞ է Բրիթնի Սփիրսի հայրն արգելում նրան ամուսնանալ ու երեխաներ ունենալ սիրելիից

Ըստ արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ 38-ամյա Բրիթնի Սփիրսը ցանկանում է երեխա ունենալ իր 26-ամյա սիրելի Սեմ Ասգարիից: Երգչուհին չի կարող դա անել այն պատճառով, որ տասը տարուց ավելի է, ինչ իր հայրը հանդիսանում է իր խնամակալն ու արգելում է երգչուհուն ամուսնանալ սիրեցյալի հետ։

«Բրիթնին ասել է, որ ցանկանում է երեխա ունենալ: Բայց նրա հայրը՝ Ջեյմի Սփիրսը միշտ դեմ է եղել, որ Բրիթնիին հղիանա»,- պատմում է ինսայդերը: Խնամակալության ներկայիս կանոններով՝ Բրիթնին չի կարող ամուսնանալ կամ երեխա ունենալ՝ առանց Ջեյմիի համաձայնության: Հայրը ղեկավարում է Սփիրսի բիզնեսն (այն գնահատվում է 200 միլիոն դոլար) ու կյանքը, բացի այդ, երգչուհին չի կարող ինքնուրույն փաստաթղթեր ստորագրել ու խոշոր գնումներ կատարել։ Նրան նաև արգելված է չարաշահել ալկոհոլը։

Հաղորդվում է, որ Ջեյմին դեմ է, որ Բրիթնին ամուսնանա իր ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ և նրա հետ երեխաներ ունենա, քանի որ վախենում է՝  իրանցի ֆիթնես մարզիչն օգտագործի իր դստեր գումարներն ու հետո լքի նրան, ինչպես դա արեց երգչուհու առաջին ամուսինը։