«Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի աստղը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսով վարակված հայտնիների շարքը շարունակում է համալրվել նոր անուններով։
«Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի աստղը Պյոտր Կրասիլովի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Դերասանի առողջական վիճակը սկսել է վատթարանալ օրեր առաջ։ Նրան շտապ հոսպիտալացրել են, ինչից հետո պարզ է դարձել, որ արտիստը վարակվել է կորոնավիորւսով։
Նշենք, որ դերասանը նաև պայքարում է պնևմոնիայի դեմ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է ախտորոշվել հայտնի դերասաններ Թոմ Հենքսի, դերասանուհի Օլգա Կուրիլենկոյի, դերասան Իդրիս Ալբայի մոտ։ Բարեբախտաբար այս բոլոր աստղերնն այսօր արդեն հաղթահարել են սարսափելի հիվանդությունը։
Դերասան Թոմ Հենքսն իր կնոջ հետ անգամ արյան պլազմայի դոնոր է դարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրենց արյան մեջ Covid-19-ից հակամարմիններ կան: Կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել նաև աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի դեպքում, ով նույնպես ցանկություն է հայտնել արյան պլազմայի դոնոր դառնալ։

Covid-19-ով վարակվածների թվով առաջատար են շարունակում մնալ ԱՄՆ–ն, Իսպանիան  և Իտալիան։
Տասնյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։