Սոնա Ռուբենյանն իր կենդանի կատարմամբ հիացրել է հետևորդներին (տեսանյութ)

Սոնա Ռուբենյանն իր ինստագրամյան էջում կիսվել է շատ գեղեցիկ երգի կենդանի կատարմամբ։ Երգչուհին հերթական անգամ ապացուցել է, որ լավ երգելու համար ամենևին էլ պարտադիր չէ նվագախմբի առկայությունն ու տանը նստած իր հետևորդներին հիացրել է ռոմատիկ ու գեղեցիկ մի կատարմամբ։

Տեսանյութը շատ արագ դրական արձագանք է գտել երգչուհու հետևորդների շրջանում, մարդիկ Սոնայի գեղեցիկ ձայնի մասին հիացած մեկնաբանություններ են գրում ու շնորհակալություն հայտնում երգչուհուն՝ իրենց օրը գեղեցկացնելու համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջական կատարումը։