Երգչուհի Յոլկան ցույց է տվել, թե որքան է նիհարել կարանտինի ընթացքում

37-ամյա Յոլկան զարմանալի կերպով փոխվել է: Փոփ աստղը համարձակ հանդերձանքով պարծեցել է գեղեցիկ կազմվածքով։ Երգչուհին, ինչպես շատերը, հոգնել է ինքնամեկուսացումից ու երբեմն տնից դուրս է գալիս։ Յոլկան հետաքրքիր գարնանային լուքով ցույց է տվել, թե ինչպես է նիհարել ու ձգտվել։

Դերասանուհին լուսանկարվել է սպիտակ տոպով և կապույտ ու սպիտակ ջինսե տաբատով: Սիրված երգչուհին հանդերձանքը լրացրել է սպիտակ բաճկոնով և մարզական կոշիկներով: Երկրպագուները հիացել են աստղի կազմվածքով ու նկատել, որ նա իսկապես նիհարել է ու ավելի գեղեցկացել։