Էմիլի Ռատակովսկին գայթակղիչ ֆոտոշարքում ներկայացրել է իր բրենդի լողազգեստների նոր հավաքածուն

28-ամյա Էմիլի Ռատակովսկին ուրախացրել է երկրպագուներին: Հանրաճանաչ սուպերմոդելը չի թողնում, որ իր ինստագրամյան հետևորդները ձանձրանան կարանտինային ռեժիմի ընթացքում:
Նա իր միկրոբլոգում հրապարակել է նոր, սեքսուալ ֆոտոշարք, որտեղ ներկայացրել է իր բրենդի լողազգեստների նոր հավաքածուն։
Մոդելը լուսանկարում առանց դիմահարդարման է, առանց վարսահարդարան և կարծես՝ թեթև խառնաշփոթի մեջ: Գեղեցկուհին, չնայած համավարակի հետևանքով առաջացած բոլոր անախորժություններին, իր հույսը չի կտրում և հավատացած է, որ ամռանը կկարողանա լիարժեք վայելել իր հանգիստն ու խորհուրդ է տալիս բոլոր աղջիկներին իր պես զինվել լավատեսությամբ և արդեն զբաղվել լողազգեստի ընտրությամբ։
«Կրակ», «Գեղեցիկ ես», «Անթերի կազմվածք», «գեղեցիկ հավաքածու»,- գրել են երգչուհու ինստագրամյան հետևորդները։