Լիլիթ Հովհաննիսյանը մարզվում է անգամ մեկուսացման պայմաններում․ նոր լուսանկարներ Ծաղկաձորից

Ինչպես գիտենք, Հայաստան վերադարձից անմիջապես հետո երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Լիլիթը երբեմն նոր լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում։

Այս անգամ երգչուհին լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում ցույց է տվել, թե ինչպես է մարզվում: Երգչուհին անգելերենով գրառում է կատարել հրապարակմանը կից, որը թարգմանաբար նշանակում է․ «Ես միշտ փորձում եմ մարզել իմ մարմինը, ուղեղն ու հոգին»։