Կարա Դելևինը բաժանվել է սիրեցյալից

Մոդել և դերասանուհի Կարա Դելևինը բաժանվել է «Հմայիչ խաբեբաները» ֆիլմի դերասանուհի Էշլի Բենսոնից, ում հետ նրա սիրավեպը տևել է 2 տարի։ Լրագրողների հետ զրույցում ինսայդերը հավատացրել է, որ զույգն այս անգամ վերջնականապես բաժանվել է։
Կարանտինը Կարա Դելևինն այժմ անցկացնում է իր ընկերների՝ մոդելներ Կայա Գերբերի և Մարգարետ Կուելիի հետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը Լաս Վեգասում տեղի էր ունեցել Կարա Դելևինի և Էշլի Բենսոնի ամուսնության արարողությունը: Գեղեցկուհիները որոշել էին ամուսնանալ գաղտնի, որովհետև նրանց մտերիմներն ու ընկերները դեմ էին իրենց հարաբերություններին:
The Sun լրատվամիջոցը տեղեկացնում էր, որ աղջիկները ներկայացել են հարսանեկան հանդեսին էլեգանտ կոստյումներով, իսկ հարսանեկան ծաղկեփունջը Էշլի Բենսոնի ձեռքին է եղել: