Պապարացիները լուսանկարել են Էն Հեթուեյին և նրա ամուսնուն․ դերասանուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին

Պապարացիները լուսանկարել են հայտնի դերասանուհի Էն Հեթուեյին ամուսնու հետ զբոսանքի ժամանակ։ Ծննդաբերությունից ընդամենը 5 ամիս անց գեղեցկուհին ներկայացել է հանրությանը բավականին ընգծող տաբատով։
Երկրպագուները նկատել են, որ դերասանուհին բավականին գիրացել է, նրա տեսքն անհանգստացրել է հետևորդներին, ովքեր խորհուրդ են տվել Հեթուեյին նախապատվությունը տալ առավել լայն, չընգծող հագուստներին։
Լուսանկարում երևում է, որ Հեթուեյը բավականին լուրջ է վերաբերվում կարանտինային ռեժիմին ու անտվանգության կանոններին․ նրա դեմքն ամբողջությամբ փակ է։

Ավելի վաղ #pillowchallenge հեշթեգը հայտնվել է 37-ամյա դերասանուհի Էն Հեթուեյի ինստագրամյան էջում։ Նա նոր լուսանկար է հրապարակել՝ հագուստի փոխարեն բարձով ծածկելով իր մերկությունը։
«Թագուհին երբեք չի ուշանում, այդ մյուսներն են պարզապես վաղ ժամանում»,- լուսանկարին կից գրել էր դերասանուհին։