Ջուլիանա Մարգուլիսն արխիվային լուսանկարով շնորհավորել է Ջորջ Քլունիի ծննդյան 59-ամյակը (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մարգուլիսը երեկ արխիվային լուսանկարով շնորհավորել է «իր սիրելի ընկեր», հայտնի դերասան Ջորջ Քլունիի 59-ամյակը, գրում է Daily Mail-ը։

Զույգն իրենց կարիերայի սկզբում միասին նկարահանվել է NBC-ով հեռարձակվող բժշկական դրամայում։

54-ամյա դերասանուհին Քլունիի ծննդյան օրվա առթիվ Ինստագրամում բժշկական դրամատիկ սերիալի նկարահանումներից արխիվային լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Շնորհավոր իմ սիրելի ընկեր Ջորջ Քլունիի ծննդյան օրը։ Այս լուսանկարն արվել է ER սերիալի վերջին տեսարանի նկարահանման ժամանակ»։

Նշենք, որ Ջորջ Քլունին երեկ՝ մայիսի 6-ին, նշել է ծննդյան 59-ամյակը։