Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն կատարում են հայազգի երգչի «Коронавирус уходи» երգը (տեսանյութ)

Երգչուհի Վերա Բրեժնևան ու իր ամուսին Կոնստանտին Մելաձեն խստորեն հետևում են ինքնամեկուսացման կանոններին ու կարանտինի հայտարաման առաջին իսկ օրից մեկուսացել են իրենց տանը։

Այս ողջ ընթացքում նրանք պարբերաբար կապի էին դուրս գալիս ու շփվում երկրպագուների հետ, նոր լուսանկարներ հրապարակում ու կիսվում տեսանյութերով։ Երգչուհին այս անգամ նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը, Մելաձեն ու Վերայի դուստրը երգում են Արթուր Սարգիսյանի «Коронавирус уходи» երգը։ Տեսանյութը էլ ավելի զվարճալի է դարձել հատուկ էֆֆեկտի միջոցով, որը ծամածռել է նրանց դեմքերը։