Քեյթ Բլանշեթը կարող է նկարահանվել Borderlands տեսախաղի էկրանավորման մեջ՝ Լիլիթի դերում

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը բանակցություններ է վարում Borderlands տեսախաղի էկրանավորման նկարահանումներին մասնակցելու շուրջ, հաղորդում է Variety-ն:

Հրատարակության տեղեկության համաձայն՝ «Օսկար» մրցանակի դափնեկրին առաջարկել են խաղալ գերունակությունների տեր առեղծվածային էակ Լիլիթի դերում։

Ֆիլմի ռեժիսորները կլինեն Էլայ Ռոթը և Էրիկ Ֆեյգը։ Քրեյգ Մազինը, որը «Չեռնոբիլ» մինի-սերիալում աշխատանքի համար արժանացել է «Էմմի» մրցանակի, կզբաղվի սցենարով:

Borderlands խաղի մասնակիցները պայքարում են միմյանց հետ՝ օգտագործելով ցանկացած զենք։ Գործողությունները տեղի են ունենում Պանդորա մոլորակում։ Խաղը թողարկվել է 2009-ին։

Ընդհանուր առմամբ թողարկվել է Borderlands խաղի երեք մաս, վերջին մասը ներկայացվել է անցյալ տարվա սեպտեմբերին: