Քիմ Քարդաշյանի գիշերային ֆոտոշարքը

Կարանտինային ռեժիմի գլխավոր առանձնահատկություններից մեկը անսահման ազատ ժամանակն է, երբ կարիք չկա ոչ մի տեղ շտապելու, և կա հնարավորություն զբաղվելու այն բոլոր գործերով, որոնց համար մինչ այդ ժամանակ չէր մնում։ Ինքնամեկուսացման ընթացքում Քիմ Քարդաշյանը բավականին հաճախ է սկսել լուսանկարվել ու կիսվել իր գեղեցիկ կադրերով երկրպագուների հետ։
Այս անգամ իր միկրոբլոգում գեղեցկուհին կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ կրկին հանդես է եկել օձի կերպարում։ Գեղեցկուհին գայթակղիչ զգեստով նկարահանվել է Կալիֆոռնիայում՝ Հիդեն Հիլսում գտնվող իր առանձնատան բակում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ համավարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ընթացքում Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ զբաղվել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, ինչն էլ զույգերի վեճի պատճառն է դարձել։
39-ամյա հեռուստաաստղը հայտնել էր, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։