«Շատ եմ պատրաստում և անընդհատ ուտում եմ»․ ինչո՞վ է զբաղվում Վիկտորյա Սահակյանը կարանտինի ընթացքում - Showbiz.am

«Շատ եմ պատրաստում և անընդհատ ուտում եմ»․ ինչո՞վ է զբաղվում Վիկտորյա Սահակյանը կարանտինի ընթացքում

Թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, ակտիվ, կենսուրախ ու նպատակասլաց աղջիկ է, ով չնայած ընտանիքի դեմ լինելուն՝ դարձել է դերասանուհի և ուղղակի պաշտում է իր գործը։
Դերասանուհին Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է, որ հետաձգվել են բազմաթիվ ներկայացումներ, ինչպես նաև Գյումրիում նախատեսված հյուրախաղը, ինչի չեղարկման համար Վիկտորյան շատ է տխրել։
Կարանտինի ընթացքում Վիկտորյան արդեն ունի նորություն իր երկրպագուների համար։

«Զբաղվում եմ յութուբյան իմ նորաբաց ալիքի առաջխաղացմամբ։ Այնտեղ ես անդրադառնում եմ շատ ֆիլմերի ու դրանց գաղափարական բացահայտմանը, արդեն ունեմ 2 տեսանյութ ու ստանում եմ շատ հաճելի արձագանքներ։ Դրա համար շատ ուրախ եմ, որովհետև երբ ձանձրույթից ու անգործությունից կարողանում ես ինչ-որ բան ստեղծել, դա արդեն գովելի է։ Ինձ մոտիվացնում է իմ ընկեր, մոնտաժի մասնագետ Սուրեն Սարգսյանը, ով անում է յութուբյան ալիքիս հետ կապված հիմնական գործը»,-մանրամասնում է դերասանուհին։


Վիկտորյան կարանտինից պաշտպանվելու լավագույն մեթոդն է համարում տանը մնալը։ Դերասանուհին նաև կիսվում է, որ յուրաքանչյուր հիվանդության դեպքում, նա զանգահարում է մայրիկին, ով իրենից հեռու է բնակվում, և նրա խորհուրդներով միանգամից կարողանում է ոտքի կանգնել։
«Ուրախ եմ, որ ունեմ այնպիսի հենարան, ով պատրաստ է ամեն պահի ինձ օգնել»,-ասում է Վիկտորյան։
Կարանտինի ամենամեծ առավելությունը դերասանուհին համարում է ազատ ժամանակը, իսկ թերությունը՝ շփման պակասը։
«Փորձում են գրել հազարավոր ստատուսներ, որ ինձ համար շատ մեծ մինուս է։ Բոլորը կարծում են, թե գիտեն վիրուսի առաջացման պատճառը և ինչպես կարելի է դրա դեմ պայքարել։ Ստատուսներով են ողողված բոլոր սոցիալական կայքեր, ինչն ինձ դուր չի գալիս։ Խորհուրդ եմ տալիս մարդկանց զբաղվել ինքնակրթությամբ, լավ ֆիլմեր դիտելով»,-անկեղծանում է Վիկտորյան։

Դերասանուհին կիսվում է, որ իր մոտ կարանտինային ռեժիմը շատ հանդարտ է անցնում։ Կարանտինի ընթացքում Վիկտորյան դիտում է ֆիլմեր, գիրք է կարդում։ Խոստովանում է, որ սկսել է շատ պատրաստել ու շատ ուտել։
«Երևի ձանձրույթից է»,-կատակում է նա։

Երգչուհին շատ է կարոտել թատրոնը, փորձերը, ներկայացումները, աշխատանքը ու համոզված է, որ կարանտինի ավարտը ընկերների հետ կնշի մեկ բաժակ գինով։ Օգտվելով առիթից՝ Վիկտորյան առողջություն է մաղթում բոլորին ու հորդորում լինել ավելի զգույշ, չանել քայլեր, որոնք կունենան ցավալի հետևանքներ։
«Մեզ երևի դաժան օրեր են սպասվում, բայց շատ բան հաղթահարել ենք ու դեռ շատ բան կհաղթահարենք։ Պետք է թույլ չտանք, որպեսզի վիրուսը ներխուժի մեր օրգանիզմ»,-եզրափակում է իր խոսքը դերասանուհին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին