«Պատկերացնում եք՝ ես ռուսերեն երգ եմ գրել»․ հատված Սարո Թովմասյանի նոր երգից

Կարանտինային ռեժիմի ընթացքում երգիչ Սարո Թովմասյանը ճանաչված մարդկանցից ամենաակտիվն ու նախաձեռնողն է սոցիալական կայքրերում։ Իր միկրոբլոգում նա երկրպագուներին ներկայացրել է նոր երգից մի հատված։
«Պատկերացնում եք՝ ես ռուսերեն երգ եմ գրել»,- տեսանյութում ասում է երգիչը։

Կարանտինային պայմաններն օգտագործելով՝ երգիչ Սարո Թովմասյանն ամեն օր ինստագրամյան ուղիղ եթերում շփվում է իր երկրպագուների ու նաև  հայտնի մարդկանց հետ։ Երգչի հաղորդումները լի են հումորային ու զվարճալի պահերով։
Նրա հաղորդումներից մկեում Ռաֆայել Երանոսյանը «հարսանիքն» էր կազմակերպել, սակայն ինստագրամյան ուղիղ եթերի ժամանկ ինչ-որ պատճառով հարսի զգեստը սկսեց այրվել ու խուճապի մատնվեցին բոլորը՝ անգամ երգիչ Սարո Թովմասյանը։
Ռաֆայել Երանոսյանը հաղորդումներից մեկի ընթացքում անգամ կազմակերպել էին Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը, որի ընթացքում նվագում էր հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը։