«Ամուրի» շոուի մասնակիցը կոտրել է ողնաշարը լուսանկար

«Ամուրի» ռոմանտիկ շոուի հերոս Անտոն Կրիվորոտովը խիստ վնասել է ողնաշարը։ Միջադեպը տեղի է ունեցել Վորոնեժում  «Ամուրի» շոուի մասնակիցներից մեկի՝ Նաստյա Կովալևայի հարազատների հետ ծանոթության ժամանակ:
Տեսնելով ծառի վրայի տնակը՝ Անտոնը որոշում է բարձրանալ։ Հերոսը պատմում է, որ պարզապես, ցանկանում էր ծառից ցատկել գետնին, սակայն չստացվեց գեղեցիկ ցատկել։ Վնասվելուց հետո Անտոնը գնացել է հյուրանոց և միայն ժամեր անց է հասկացել, որ լուրջ վնասել է ողնաշարը, երբ չի կարողացել անգամ շարժել ոտքերը։
«Ախտորոշումը՝ երկու ողերի կոտրվածք»,-նշում է ամուրին։

«Ամուրի» շոուն մեծ ճանաչում է վայելում Ռուսաստանում։ Շոուի յուրաքանչյուր թողարկմանը գլխավոր հերոսը հանդիպում է մեկ կամ մի քանի աղջկա հետ։ Այդ հանդիպումները անցնում են տարբեր վայրերում՝ ռեստորանում, լողավազանում, նավի վրա, առանձնատանը և այսպես շարունակ։ Հանդիպման ժամանակ աղջիկները պետք է փորձեն դուր գալ գլխավոր հերոսին, որպեսզի հետաքրքրեն նրան և ձերբազատվեն մրցակիցներից։
Մասնակիցների քանակը պակասում է ամեն թողարկման հետ։ Ամուրին ինքն է որոշում, թե ում թողնի և թե ում հետ է ուզում ավելի լավ ծանոթանալ, ճանաչել։ Եզրափակչում մնում են միայն երկու աղջիկ։
Այն բանից հետո, երբ Ամուրին ծանոթացնում է աղջիկներին իր ծնողների հետ, նա կատարում է իր վերջնական որոշումը և նրանցից մեկին ամուսնության առաջարկություն է անում։