Աստղագուշակ մայիսի 8-ի համար

Խոյ
Այսօր պետք է ուժ գտնեք հաղթահարելու ձեր ներքին կոնֆլիկտները, կարողանաք զսպել էմոցիաները: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմ ազգականների հետ, սակայն դրանք զգալի չեն լինի: Չի բացառված վեճ հին ընկերոջ հետ, հաշտեցումը արագ կգա, սակայն այնուամենայնիվ տհաճ նստվածք կթողնի:Օրվա երկրորդ կեսն աչքի է ընկնում էմոցիոնալ անկայուն ֆոնով, տրամադրությունը սովորականից ավելի հաճախակի է փոփոխվում, էմոցիաները վերահսկելն ուղղակի անհնար է դառնում: Դժվար է դառնում կրտսեր ազգականների հետ լեզու գտնելը: Հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Ցուլ
Այնքան էլ հարմար օր չէ խոշոր գնումների, ինչպես նաև գործարքներ կնքելու և փաստաթղթեր ձևակերպելու համար: Դուք ձեզ չափից ավելի կտրուկ եք պահում, այդ իսկ պատճառով էլ մեծ է շրջապատի հետ կոնֆլիկտներ ունենալու հավանականությունը, ավելին` նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ հակառակորդներ ձեռք կբերեն: Այսօր ցանկալի չէ անշարժ գույք ձեռք բերել, խոշոր գնումներ անել: Խորհուրդ չի տրվում նաև ներդրումներ անելը: Վերանորոգման սկիզբը ավելի լավ է թողնել առավել բարենպաստ պահի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անսպասելի հանդիպում վաղեմի ծանոթի հետ, որին անհիշելի ժամանակներից չէիք տեսել:

Երկվորյակներ
Այսօր դուք եռանդուն եք, վստահ ձեր ուժերի մեջ, թույլ չեք տալիս որևէ մեկին ձեզ գերազանցել: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ողջ այս օրը անցկացնում են պայքարի մեջ, առանց մտածելու այն մասին, թե կարելի էր և այն նվիրել մի որևէ հետաքրքիր բանի: Ընկերները փորձում են ձեզ տրամադրել խաղաղասիրության, սակայն դա նրանց մոտ վատ է ստացվում: Դուք թերագնահատում եք այսօր ձեզ հանդիպած մարդկանց: Հետագայում, մտովի վերադառնալով այս ապրիլյան օրվա իրադարձություններին, դուք բազմիցս կփոշմանեք, որ խիստ քննադատաբար էիք տրամադրված և ներողամտություն չէիք դրսևորում:

Խեցգետին
Այսօր ձեր կենսական ներուժը բավական բարձր է, դուք հոգնածություն չեք զգում, անգամ` եթե ստիպված եք լինում զբաղվել մի քանի գործով միանգամից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, ինչն էլ օգնում է բազմաթիվ խնդիրներ լուծել: Օրը հարմար է նոր ծանոթությունների, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու համար: Կարելի է երկարաժամկետ պլաններ մշակել, կարող եք վստահ լինել, որ դուք կգտնեք դրանք իրականացնելու առավել օպտիմալ ձևերը: Հնարավոր է հին ծանոթներից արժեքավոր տեղեկությունների, կարևոր լուրերի ստացում: Շանս ունեք շահեկան գործարք կնքելու, կամ մի շարք հաջող գնումներ անելու:

Առյուծ
Այսօր դուք ինքներդ եք խնդիրներ առաջացնում, ընդ որում ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար: Սեփական գործողությունները չկշռադատելու, սեփական արարքների հնարավոր հետևանքները չգնահատելու ձեր հակվածությունը հանգեցնում այն բանին, որ դուք թույլ եք տալիս մի սխալ մյուսի ետևից: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ թշնամիներ են ձեռք բերում, որոնց դիմակայելը շատ ուժեր է խլում:Փողը խելամիտ ծախսեք, քանի որ այսօր առանց այն էլ մեծ է լուրջ ֆինանսական կորուստների հավանականությունը: Չի կարելի է մոլեռանդ խաղերով զբաղվել, կնքել կասկածելի գործարքներ:

Կույս
Շատ հաջող օր է: Կեսօրին կարող են մանր խնդիրներ ծագել, սակայն դուք դրանք արագ կհարթեք: Կհաջողվի ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, հանգամանքների անսպասելի հաջող ընթացքը կօգնի լուծել հին խնդիրները: Կարելի է վերջ դնել մտերիմների հետ տարաձայնություններին, վերականգնել ընտանիքում խաղաղությունը:Օրը կարելի է օգտագործել ֆինանսական խնդիրները լուծելու, գործարքներ կնքելու համար: Աշխարհիկ միջոցառումներին այցելելը նոր ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում նոր սիրավեպի սկիզբ, որը երկար կտևի և կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Կշեռք
Դուք շարժվում եք ընտրված ուղղությամբ և ոչ մեկին թույլ չեք տալիս ձեզ շեղել ուղուց: Այսօր ձեր առջև ծագող որոշ խնդիրները միանգամից լուծել չի լինի, սակայն փոքր ինչ ուշ դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել և ամեն ինչ կհարթեք: Շատերը կցանկանան ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, սակայն դուք պետք է սթափ լինեք և նրանց թույլ չտաք դա անել:Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է հանդիպումների համար: Դուք գերազանց եք լեզու գտնում ձեզ համար թանկ մարդկանց, ինչպես նաև նոր ծանոթների հետ: Հնարավոր է, որ գումարներ ստանաք, աշխատեք դրանք միանգամից չծախսել:

Կարիճ
Օրը հիանալի է թվում, սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է: Խնդիրները կարող են ծագել անսպասելի և իրենց լրջությամբ տհաճորեն ձեզ զարմացնել: Դրանից բացի, դուք այսօր թերագնահատում եք ձեր և ձեր մտերիմների միջև ծագող տարաձայնությունները, որոնց պատճառները ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից: Եթե այսօր դուք կառուցեք երկարաժամկետ պլաններ, պատրաստ եղեք այն բանին, որ դրանցում պետք կլինի լուրջ ուղղումներ մտցնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, սկսել կապիտալ ներդրումներ պահանջող գործեր, օրինակ` վերանորոգում:

Աղեղնավոր
Անհաջող և լարված օր է, երբ գրեթե անհնար է խուսափել կորուստներից և լուրջ սխալներից: Դուք ցրված ու անուշադիր եք, թույլ եք տալիս վրիպումներ մեկը մյուսի ետևից: Ձեր հակաակորդները հեշտությամբ ձեզ գերազանցում են: Դուք չեք թաքցնում ձեր թուլությունները, և դրանցից կարող է օգտվել ցանկացած մեկը:Ծայրահեղ կոռեկտ եղեք մտերիմների հետ շփումներում, ամեն մի անհաջող դիտողություն, անտեղի ասված խոսք կարող է ծայր աստիճան տհաճ հետևանքներ ունենալ: Այսօր սկսած հարաբերությունները խիստ անհարթ կդասավորվեն և կստիպեն անհանգստանալ:

Այծեղջյուր
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք` սա այն ժամանակահատվածն է, երբ համառության, ագրեսիայի, եսասիրության (իսկ այսօր դուք հակված եք բոլոր այս նշվածներին) ամեն մի դրսևորում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ է մտերիմների հետ կոնֆլիկտներ ունենալու, ինչպես նաև ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը:Աստիճանաբար դրական միտումները թափ են հավաքում, և դուք ձեզ ավելի վստահ եք զգում: Ստեղծվում է հնարավորություն` ինչ-որ վաղեմի խնդիրներ լուծելու, և դուք այն բաց չեք թողնում: Այդ պահին նշանի որոշ ներկայացուցիչների մոտ բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կծնվեն:

Ջրհոս
Օրը կարող է շատ հաճելի անցնել, սակայն ձեր հաճույքները կարող եք ձեր վրա թանկ նստել, և դուք հետագայում մեկ անգամ չէ, որ կփոշմանեք այն բանից, որ տուրք տվեցիք ձեր ցանկություններին: Հնարավոր են զգալի ծախսեր, դուք գնում եք օրիգինալ, արտառոց իրեր, չմտածելով այն մասին, թե ինչ եք անելու դրանց հետ հետագայում: Հնարավոր է կոնֆլիկտ հենց’ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար առավել թանկ են: Դուք հակված եք ասելու այն ամենն, ինչ մտածում եք, առանձնապես չանհանգստանալով, թե արդյոք զրուցակցին դա հաճելի է լսել: Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ:

Ձկներ
Զինվեք համբերությամբ` այսօր այն ձեզ շատ է պետք գալու: Ձեր կարծիքները պահեք ձեր մեջ` դուք հակված եք դրանք այն ձևով արտահայտել, որ դրանից չեն նեղանա միայն սրբերը: Տարաձայնությունները կարող են ծագել ամեն մի մանրուքից, հետագայում անգամ դուք չեք կարող հիշել, թե որն էր դրանց իրական պատճառը։
Ցանկալի չեն ուղևորությունները` ձեր անուշադրության պատճառով դուք կարող եք ընկնել տհաճ իրավիճակի մեջ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, սակայն դուք կարող եք դրանցից խուսափել, եթե չափից ավելի դյուրահավատ չլինեք: Երեկոյան կարող են խնդիրներ ծագել մարսողության հետ կապված: