Բրիժիտ Բարդոյին կդատեն՝ ռասիստական արտահայտություններ անելու համար

Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոյին կդատեն ռասիստական արտահայտությունների համար։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ 85-ամյա դերասանուհին անվայել արտահայտություններ էր թույլ տվել Ռեյունյոն կղզու բնակիչների հասցեին, ինչի պատճառով էլ նրա դեմ դատական հայց է ներկայացվել։

Մասնավորապես դերասանուհին նրանց դեռ 2019-ին անվանել էր օտարերկրացիներ, որոնք պահպանել են վայրենիների իրենց արմատները և շարունակում են պահպանել բարբարոսական սովորությունները։ Իսկ նման արտահայտությունների առիթ տվել էր այն, որ կղզու բնակիչները իրենց ավանդույթներից ելնելով, բավական դաժան վերաբերմունք են ցուցաբերում շների հանդեպ, ինչն էլ դերասանուհուն զայրացրել էր։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ դերասանուհուն ռասիզմի մեջ են մեղադրում։ 2004-ին նրան 5 հազար եվրոյով տուգանել էին կրկին ռասիստական արտահայտությունների համար։