Գայանե Ասլամազյանի լուսանկարները Մալիբուից

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են լողափին։
Իր կարանտինային ռեժիմը Գայանե Ասլամազյանն անցկացնում է Մալիբուում։ Շատ երկրպագուներ լուսանկարների մեկնաբանություններում ջերմ կարծիքներ են գրել՝ մաղթելով երգչուհուն մնալ առողջ և հորդորելով լինել զգույշ։
Ավելի վաղ Գայանե Ասլամազյանը որդու՝ Ալեքսանդրի հետ լուսանկար էր հրապարակել։ Գայանեն հազվադեպ է կիսվում որդու լուսանկարներով, այդ իսկ պատճառով նրա երկրպագուներից շատերը չէին էլ պատկերացնում, որ դերասանուհին այդ տարիքի որդի ունի։ Գայանեի որդին արդեն 21 տարեկան է, բայց նայելով միշտ երիտասարդ դերասանուհուն՝ դժվար է պատկերացնել, որ Ալեքսանդրը նրա որդին է։