«Թերությունները շատ են, և կարծում եմ՝ սթրեսային»․ Վլադիմիր Պողոսյանը՝ հետաձգված ծրագրերի և կարանտինային ռեժիմի մասին

Երգիչ Վլադիմիր Պողոսյանը բազմաթիվ ծրագրեր ու անակնկալներ էր նախապատրաստել իր երկրպագուների համար,սակայն նրա կյանքում նույնպես կարանտինի հետևանքով բավականին մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Արտիստը պատրաստվում էր ուրախացնել իր երկրպագուներին նոր տեսահոլովակով, սակայն համավարակն ամեն բան խառնեց իրար։
Showbiz.am կայքի հետ զրույցում Վլադիմիրն ասում է«Ես չեմ սիրում, երբ իմ ծրագրերը խախտվում են, ես միշտ նախապես ծրագրում եմ իմ առաջիկա անելիքները պետք է լիներ իմ նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, ամեն բան պատրաստ էր, բայց հետաձգեցինք հասկանալի պատճառներով»։

Մտածելով կարանտինային ռեժիմի թերությունների և առավելությունների մասին՝ Վլադիմիրը նշում է․ «Թերությունները շատ են, և կարծում եմ՝ սթրեսային, այդ պատճառով, փորձում եմ այլ տեսանկյունից նայել խնդրին իմ սոցիալական կայքերում միշտ տեղադրում եմ հումորային նյութեր, իսկ կարանտինի միակ առավելությունն այն է, որ ընտանիքիս հետ երկար ժամանակ եմ անցկացնում և հարազատներիս կողքին եմ ամեն օր»։

Երգիչն այս ընթացքում ստեղծագործում է և փորձում է թեթև անցկացնել իր օրերը։ Վարակից պաշտպանվելու և իր իմունիտետը բարձրացնելու համար նա ամեն օր կիտրոնով և կոճապղպեղով թեյ է խմում։

Երգիչը նաև խոսում է իր հետ պատահած զվարճալի դեպքերի, ձեռք բերած նոր հմտության և կարանտինի ավարտը նշելու մասին։

«Ամենազվարճալին իմ նյութերն են կայքերում, ընկերներիս արձագանքը, և միասին բոլորով Ֆեյսթայմով շփումը, իսկ ձեռք բերած հմտությունս խոհարարությունն է: Միանշանակ, նշելու եմ կարանտինի ավարտը և կարծում եմ՝ ողջ աշխարհն է նշելու, քանի որ այն, ինչ կատարվում է այս պահին, քաոս է հիշեցնում, և ավարտվելով՝ մարդկության նոր հաղթանակը կլինի
այս ամենից հետո արժեքներն ու վերաբերմունքը կփոխվի ամեն ինչի հանդեպ, կարծում եմ՝ ամեն մարդ առավոտյան արթնանալուն պես նախ շնորհակալություն կհայտնի Աստծուն»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան