Ինչու՞ է Եղիսաբեթ 2-րդ թագուհին արգելել Քեյթ Միդլթոնին ևս մեկ երեխա ունենալ

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամն իրենց արդեն դրսևորել են որպես օրինակելի ծնողներ, որոնք իրենց երեխաներին մեծացնում են որպես թագավորական դինաստիայի արժանի իրավահաջորդներ: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Սասեքսի դուքսերը հրաժարվեցին արքայական իշխանությունից, ամուսինները ստիպված եղան իիրենց վրա վերցնել և կատարել նաև Մեգանի ու Հարրիի պարտականությունները ու մոռանալ իրենց անձնական ծրագրերի մասին:

Ըստ լուրերի՝ Միդլթոնը վաղուց երազում էր ամուսնուն չորրորդ երեխան պարգևել, բայց այժմ ստիպված է զբաղվել Մեգան Մարքլի կիսատ թողած գործերով: «Այժմ ամբողջ բրիտանական միապետությունը պահում է Քեյթին և Ուիլյամին իրենց տեսադաշտում։ Դքսուհու հղիությունը և դրան հաջորդող շրջանը կստիպեն նրան երկար ժամանակ անհետանալ հասարակական գործունեության ասպարեզից, այդ իսկ պատճառով էլ թագուհին առայժմ արգելել է նրանց մտածել չորրորդ երեխայի մասին»,- բացատրել են թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները: