Իրինա Շեյքը դստեր հետ զբոսանքի է դուրս եկել՝ խախտելով անվտանգության կանոնները

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ 34-ամյա Իրինա Շեյքը սկսել է նկատելիորեն ավելի քիչ փողոց դուրս գալ, սակայն մոդելը չի հրաժարվում իր երեքամյա դստեր՝ Լեայի հետ զբոսանքներից։ Նախօրեին պապարացիները լուսանկարել են նրանց Նյու Յորքի փողոցներից մեկում:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների քանակով, Իրինան դուրս է եկել առանց դիմակի և ձեռնոցների: Հավանաբար, նա սահմանափակվել է նրանով, որ պարզապես քայլել է փողոցով և չի մտել հասարակական վայրեր: