Լուսինե Թովմասյանը հրապարակել է երեխաների նոր լուսանկարները

«Միսս Հայաստան 2003», «Վիցե-միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն արտակարգ իրավիճակի այս օրերին աշխատում է, սակայն աշխատանքից հետո հնարավորինս մեկուսացած է մնում, իսկ երեխաների մեկուսացմանն ավելի խիստ է հետևում։

Լուսինեն օրերս թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով դստեր և որդու նոր լուսանկարները։ Ի դեպ, փոքրիկ Ալեքը օրերս դարձավ ինն ամսական։ Այս մասին դերասանուհին հայտնել էր՝ հրապարակելով երեխաների համատեղ ջերմ լուսանկարները։

Ավելի ուշ Լուսինեն նաև տեղադրել է դստեր՝ Արիանայի լուսանկարները, որոնք արվել են փողոցում։
«Մեր անձրևոտ օրերը»,- հրապարակմանը կից գրել է Լուսինե Թովմասյանը։