Կորոնավիրուսից մահացել է հայտնի ռեփեր Թայը

Մեծ Բրիտանիայում 48 տարեկանում կորոնավիրուսի պատճառով մահացել է բրիտանացի ռեփեր Բեն Չիջիոկեն, ով ավելի հայտնի է Թայ (Ту) մականվամբ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Նյութում ասվում է, որ ապրիլի սկզբին Բեն Չիջիոկեի թեստի արդյունքը դրական է եղել։ Ռեփերը երկար ժամանակ վերակենդանացման բաժանմունքում է եղել, և նրա վիճակը սկսել էր լավանալ։ Սակայն հետո ռեփերի ջերմությունը բարձրացել է և նրա մոտ պնևմոնիա է սկսվել։ Ցավոք, երաժիշտի կյանքը չի հաջողվել փրկել։

Ռեփերը ծնվել է Լոնդոնում Նիգերիայից ներգաղթյալների ընտանիքում։ Նա հինգ ալբոմ է թողարկել։ Դրանցից մեկը՝ «Upwards»-ը, առաջադրվել է հեղինակավոր երաժշտական մրցանակի՝ Mercury Prize-ի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում լավագույն ալբոմի համար։