Ռուպերտ Գրինթը հայր է դարձել․ հայտնի է երեխայի սեռը

Աստղային զույգը թաքցնում է անձնական կյանքի մանրամասները: Այն փաստը, որ Ռուպերտ Գրինթի սիրելիn հղի է, հայտնի դարձավ միայն անցյալ ամիս, երբ նա արդեն հղիության վերջին շաբաթներում էր։ Այսօր լրատվամիջոցները հայտնեցին բարի լուրը՝ դերասանը հայր է դարձել։

Զույգը դուստր է ունեցել ու սիրահարներն իրենք են հայտնել այդ լուրը։ «Ռուպերտ Գրինթը և Ջորջիա Գրումը ուրախ են հայտնել իրենց աղջկա ծննդի մասին: Մենք խնդրում ենք ձեզ, որ այս կարևոր պահին հարգեք մեր անձնական կյանքը», – ասվում է զեկույցում: Հիշեցնենք, որ նրանք գրեթե 9 տարի միասին են, բայց դեռ չեն շտապում օրինականացնել հարաբերությունները։