Քայլի Ջենները՝ նոր, գայթակղիչ կերպարում (լուսանկար)

Ինքնամեկուսացման շրջանում Քայլի Ջեններն Ինստագրամում շատ ակտիվ է և գրեթե ամեն օր նոր լուսանկարներ է հրապարակում: Գեղեցկուհին փորձում է դիզայներների նոր հավաքածուների ամենացանկալի ու նորաոճ իրերը, բարդ դիմահարդարում է անում և նկարահանումներ կազմակերպում Կալիֆոռնիայի իր առանձնատան տարածքում:

Այսօր Քայլին իր հետևորդներին զարմացրել է հերթական գայթակղիչ լուսանկարով։ Գեղեցկուհին լուսանկարում կրում է թափանցիկ հագուստ ու բարձրակրունկներ։ Քայլիի հետևորդները հիացել են նրա սլացիկ կազմվածքով ու մեկնաբանություններում սկսել հաճոյախոսություններ գրել։