Իլոն Մասկը բացատրել է՝ ինչպես ճիշտ արտասանել իր նորածին որդու անունը

Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը որոշել է բացատրել հասարակությանը, թե ինչպես ճիշտ արտաբերել իր որդու անունը: Երեխայի անվան նշանակությունը ավելի վաղ բացատրել էր երեխայի մայրը՝ երգչուհի Գրայմսը։

Իլոն Մասկը երեխայի անվանն անդրադարձել է Ջան Ռոգանի Յութուբի ալիքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը և երգչուհի Գրայմսն իրենց որդուն անվանել են X Æ a-12: Մոր վարկածի համաձայն ՝ X-ը անվան անհայտ փոփոխական է, Æ (Արհեստական բանականություն կամ սեր) հապավումը ՝ Էլֆիական, իսկ a-12-ը ՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ:

«X-ը պարզապես արտասանվում է այնպես, ինչպես «էքս» տառը, Æ- ը՝ ինչպես «էշ»։ A-12-ն էլ եղել է իմ ներդրումը։ «Արխանգել-12»-ը SR-71-ի նախատիպն է եղել, այն աշխարհի «ամենաթույն» ինքնաթիռն է»,- բացատրել է Մասկը։

Ընդհանուր առմամբ՝ հայերենում այն կհնչի ինչպես՝ Էքս Էշ Էյ Թուելֆ։

Հիշեցնենք, որ Մասկը և Գրայմսը ծնողներ են դարձել մայիսի սկզբին։ Երեխան գործարարի վեցերորդ զավակն է, իսկ երկչուհու՝ առաջնեկը։ Միլիարդատերը և երգչուհին հանդիպում են 2018 թվականի գարնանից։