«Մայիսի 9-ը սուրբ օր է յուրաքանչյուր հայի համար»․ Սարգիս Գրիգորյան

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Լուսանկարը ֆիլմից մի կադր է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանը զինվորական համազգեստով է, դրան կից Սարգիս Գրիգորյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Մայիսի 9-ը սուրբ օր է յուրաքանչյուր հայի համար… Առողջություն սիրելի վետերաններ… Շնորհակալ ենք տղերք Արցախի համար…»։

Նշենք նաև, որ երեկ՝ մայիսի 8-ին, դերասանի ավագ դուստրը՝ Նարեն, տոնում էր ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ դերասանը իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գեղեցիկ գրառում կատարել։

«Այսօր՝ մայիսի 8-ին, իմ մեծ ու կարևոր աղջկա՝ Նարեի ծննդյան օրն է…
Աղջիկս կյանքը լի է անակնկալներով՝ և լավ և վատ…Մաղթում եմ, որ այնքան բանական լինես, որ կարողանաս ընտրել ճիշտ ճանապարհը՝ այն ճանապարհը, որն անցնում է սրտով…
Սիրում եմ քեզ շատ…Հայրիկ»,- գրել է դերասանը։