Քայլի Ջենները Մայրերի օրվա առթիվ Քիմ և Քլոե Քարդաշյաններին 5495 դոլար արժողությամբ վագրակատվի պատկերով պայուսակ է նվիրել

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեններն ԱՄՆ-ում նշվող Մայրերի օրվա կապակցությամբ իր քույրերին թանկարժեք նվերներ է մատուցել, գրում է Daily Mail-ը։

Երիտասարդ միլիարդատիրուհին Քիմ և Քլոե Քարդաշյաններին Judith Leiber նորաձևության տան 5495 դոլար արժողությամբ վագրակատվի պատկերով կլատչ է նվիրել։

35-ամյա Քլոեն ուրբաթ Ինստագրամում ցուցադրել է իր շողշողացող նոր պայուսակը և շնորհակալություն հայտնել իր կրտսեր քրոջը։ Քիմ Քարդաշյանը նույնպես շնորհակալություն է հայտնել քրոջը «գեղեցիկ» նվերի համար։

Քիմը նաև ցուցադրել է Քլոեից ստացած նվերը՝ Christian Dior-ի կապույտ կոսմետիկ պայուսակը:

SKIMS-ի հիմնադիրը նաև ցույց է տվել վարդագույն և սպիտակ վարդերով լի սեղանը, որոնց մի մասն ուղարկել է կրտսեր քույրը՝ Քենդալ Ջենները, իսկ մյուսը՝ Քլոե Քարդաշյանի նախկին զուգընկեր, «Քլիվլենդ Կավալյերս» բասկետբոլային թիմի 29-ամյա աստղ Թրիստան Թոմփսոնը։

«Շատ շնորհակալ եմ ձեզ Մայրերի օրվա կապակցությամբ այս անակնկալի համար։ Իսկապես այնքան գեղեցիկ են»,- գրել է Քիմը։