Քիմ Քարդաշյանը Մայրերի օրվա առթիվ հրապարակել է մոր և հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում Մայրերի օրվա կապակցությամբ շնորհավորել է մորը՝ Քրիս Ջեններին, գրում է Daily Mail-ը։

Իրապատում շոուի 39-ամյա աստղը հրապարակել է Քրիս Ջենների՝ 1980-ականների վերջին արված բիկինիով լուսանկարը՝ որդու՝ Ռոբի ծնվելուց անմիջապես հետո:

Քիմը նաև երկրպագուներին ցուցադրել է մոր համար պատրաստած անակնկալը՝ Քրիս Ջենների և Ռոբերտ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարների ալբոմը։

«Մորս անակնկալ եմ մատուցել. գտել եմ նրանց հարսանեկան լուսանկարիչ Ալֆրեդ Գարսիային, որը լուսանկարել է նրանց 1978 թվականին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, գնել եմ նրա այն տեսախցիկը, որով նա արել է ծնողներիս հարսանիքի լուսանկարները, և լուսանկարներից ֆոտոալբոմ պատրաստել»,- գրել է Քիմը։

«Շնորհավոր Մայրերի օրը։ Ես սիրում եմ քեզ այս աշխարհում ամեն ինչից առավել»,- գրել է հեռուստաաստղը։