Սինդի Քրոուֆորդի սեքսուալ լուսանկարը՝ սրբիչով և դեմքի դիմակով

Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը նկարահանվել է սրբիչով և դեմքի դիմակով: Աստղը տանն արված լուսանկարը տեղադրել է Ինստագրամի իր էջում, այս մասին հայտնում է Корреспондент-ը։

Նկարում 54-ամյա աստղը նստած է պատուհանագոգին: Նա փաթաթված է սրբիչով և դեմքին դիմակ է քսում վրձնի օգնությամբ:

Մեկնաբանության մեջ Քրոուֆորդը գրել է, որ դա իր առավոտյան դիմակն է: Աստղը նաև հայտնել է, որ համացանցում անցկացվելու է դեմքը խորը մաքրելու համար նախատեսված մի քանի նման դիմակների խաղարկություն։