«Идиот». Իլոն Մասկը ռուսերենով վիրավորել է ԱՄՆ նախկին նախարարին

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը ռուսերեն լեզվով վիրավորական արտահայտություն է արել ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Ռոբերտ Ռայխի հասցեին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իլոն Մասկը սպառնում է զրկել մարդկանց աշխատանքից, եթե նրան թույլ չտան ռիսկի ենթարկել այդ մարդկանց առողջությունը: Կապիտալիզմ` իր ամենավատ արտահայտվածությամբ»,- գրել է իր թվիթերյան էջում Ռայխը:

Մասկը իր հերթին նույն հարթակում մեկ ռուսերեն բառով պատասխանել է նախկին նախարարին:

«Идиот (հիմար)»,- գրել է ամերիկացի գործարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Tesla ընկերությունը իր շտաբ-բնակարանը և հետագա ծրագրերը Կալիֆոռնիայից կտեղափոխի մեկ այլ նահանգ: Որոշման պատճառը կորոնավիրուսի հետևանքով  նահանգային իշխանությունների կողմից էլեկտրական մեքենաների արտադրության վերսկսման արգելքն է դարձել: