Աննա Թովմասյանի 33-ամյակն ու Արամեի գեղեցիկ անկնկալը

Երգիչ Արամեի կինը` երգչուհի Աննա Թովմասյանը, մայիսի 10-ին տոնել է ծննդյան 33-ամյակը:
Երգիչ Արամեն նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,-հրապարակմանը կից գրել է երգիչը։
Հրապարակված լուսանկարներում Արամեն նաև ցուցադրել է երկրպագուներին, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է նվիրել կնոջն ու ինչպես է անցել Աննայի ծննդյան տոնը կարանտինային պայմաններում։
Ինստագրամում երգչուհուն շնորհավորել են նաև բազմաթիվ երկրպագուներն ու աստղային ընկերները, ովքեր ջերմ խոսքեր ու մաղթանքներ են հղել նրան։