Արմենչիկի կինը արխիվային լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ

Մայիսի 10-ին Ամերիկայում նշում էին Մայրիկիների տոնը։ Հայ հայտնիները նույնպես հետ չեն մնացել ամերիկյան հաճելի ու գեղեցիկ տոնից ու շնորհավորել են իրենց մայրիկներին։
Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինեն նույնպես ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով մայրիկների տոնը։  Նա երկրպագուների հետ կիսվել է արխիվային լուսանկարով։
«Իմ ամենասիրած լուսանկարներից մեկն է՝ Անգելինայի դուրսգրման լուսանկարը։ Շնորհավոր մայրիկների տոնը»,- լուսանկարին կից գրել  է նա։
Երկրպագուները լուսանկարը հեղեղել են դրական մեկնաբանություններով՝ մաղթելով Լուսինեին առողջություն և հղելով նրան ջերմ խոսքեր։
Հիշեցնենք, որ զույգն ունի երկու երեխա։