Էնթոնի Հոփքինսը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարում է Դրեյքի Toosie Slide երգի ներքո

Հոլիվուդի լեգենդ, ամերիկացի դերասան Էնթոնի Հոփքինսը գրանցվել է Tiktok ժամանցային հավելվածում և թողարկել Դրեյքի Toosie Slide երգի ներքո պարի առաջին տեսանյութը, գրում է Daily Mail-ը։

Ռեփերը երգը թողարկել է դեռևս ապրիլի սկզբին։ Երգի հոլովակում Դրեյքը ցույց է տալիս, թե ինչպես պետք է շարժվել Toosie Slide-ի ներքո։ Պարի կատարումը վերածվել է հայտնի «մարտահրավերի», որին մասնակցել են բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Ջասթին Բիբերը և ռեփեր Թայգան։

82-ամյա դերասանը նույնպես մասնակցել է մարտահրավերին և ցուցադրել է իր հիանալի պարային շարժումները և, դատելով նրա ժպիտից, դերասանը պարից հաճույք է ստացել։ Վերջում Հոփքինսը մարտահրավեր է նետել Սիլվեստր Ստալոնեին և Առնոլդ Շվարցենեգերին:

«Ուշ եմ միացել զվարճանքին, բայց լավ է ուշ, քան երբեք»,- տեսանյութը մակագրել է դերասանը: