Իգի Ազալեան առաջին անգամ մայր է դարձել․ հայտնի է երեխայի սեռը

Տեղեկություններ կան, որ 29-ամյա Իգի Ազալեան և 23-ամյա ռեփեր Playboi Carti-ն առաջին անգամ ծնողներ են դարձել: Աստղերն իրենք դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ըստ ինսայդերների՝ սիրահարները որդի են ունեցել:

Ըստ լուրերի, ռեփերը, երախտագիտություն հայտնելով իրեն պարգևած ժառանգի համար, երգչուհուն գնել է նոր Rolls-Royce՝ 400 հազար դոլար արժողությամբ: Ի դեպ, Իգի Ազալեան և Playboi Carti-ն սկսել են հանդիպել 2018 թվականից: Սկզբում նրանք փորձում էին գաղտնի պահել իրենց սիրավեպը: Այնուամենայնիվ, շատ շուտով նրանք սկսեցին հրապարակավ ցույց տալ իրենց սերը միմյանց նկատմամբ: