Լուսինե Թովմասյանը Մայրերի տոնի առթիվ լուսանկարներ է հրապարակել երեխաների և մոր հետ

Հաղորդավարուհի, դերասանուհի Լուսինե Թովմասյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով ընտանեկան նոր լուսանկարներ։

Լուսանկարներում Լուսինեն մոր և երեխաների հետ է։ Հաղորդավարուհին նկարները հրապարակել է Մայրերի տոնի առթիվ։ «Շնորհավոր Մայրերի օրը»,- գրել է դերասանուհին հրապարակված լուսանկարներին կից։

Մայրերի օրը միջազգային տոն է՝ նվիրված մայրիկներին։ Այս օրն ընդունված է շնորհավորել մայրերին և հղի կանանց՝ ի տարբերություն Կանանց միջազգային օրվա, երբ շնորհավորում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։
Տարբեր երկրներում այս տոնը տարբեր օրերի է նշվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը