«Կարանտինից հետո». Լիլի Մորտոն զվարճալի տեսանյութ է հրապարակել

Սկանդալային մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն վերջին շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամի իր էջում։ Մոդելը պարբերաբար նոր տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում, որոնք չեն թողնում նրա միկրոբլոգի հետևորդներին երկար ժամանակով ձանձրանալ։

Երեկ Լիլին զվարճալի տեսանյութ է հրապարակել իր էջում, որին տվել է հետևյալ մեկնաբանությունը՝ «Կարանտինից հետո», ապա իր հետևորդներին հորդորել, որ անպայման տեսանյութը մինչև վերջ դիտեն։

Նշենք, որ Լիլին սիրեցյալի հետ միասին իր կարանտինը անցկացնում է Մոսկվայում։ Մոդելը նաև վերջին շրջանում ավելի հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում սիրելի հետ՝ ցույց տալով իրենց ջերմ հարաբերությունները։