Միլա Յովովիչն ինստագրամյան ուղիղ եթերում ռուսական հեքիաթ է կարդացել

Հայտնի դերասանուհի Միլա Յովովիչի դուստրերի մեջ սերմանում է սեր ռուսական մշակույթի հանդեպ: Լրագրողների հետ զրույցում դերասանուհին խոստովանում է, որ աղջիկները մանկական երգ են սովորել խորհրդային ժամանակաշրջանի «Անտոշկա» մուլտֆիլմից:
12-ամյա Էվերը և 5-ամյա Դեշիելը ուրախությամբ են ռուսերեն սովորում: Երկուսն էլ փորձում են գործնականում կիրառել ձեռք բերած հմտությունները: Ձանձրալի դասերի փոխարեն, աստղային մայրիկը համերգներ է կազմակերպում:
Օրեր առաջ Յովովիչն ինստագրամյան ուղիղ եթերում ռուսական հեքիաթ է կարդացել՝ ապացուցելով իր երկրպագուներին, որ չի մոռացել իր մայրենի լեզուն։

44-ամյա Միլա Յովովիչն իր կարանտինն անցկացնում է Բեվերլի Հիլզում՝ ամուսնու և երեխաների հետ։ Հոլիվուդյան աստղն ընդհանրապես չի ձանձրանում։ Նա զբաղվում է իր պարտեզով ու բանջարանոցով:
Հիշեցնենք, որ Միլա Յովովիչը փետրվարի 2-ին լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային։ Վերջերս նա առաջին անգամ լուսանկար է հրապարակել փոքրիկ դստեր հետ։