Պապարացիները լուսանկարել են Քիրա Նայթլիին զբոսնելիս

Վերջին տարիների ընթացքում Քիրա Նայթլին հազվադեպ է հայտնվում աստղային հավաքույթներին և այդքան էլ ակտիվ չէ սոցիալական կայքերի իր էջերում։ Սակայն օրեր առաջ բրիտանացի պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհուն ու նրա ամուսնուն՝ Ջեյմս Ռայթոնին, միասին զբոսնելիս։
Կարանտինային ռեժիմի ընթացքում զույգը մի քանի րոպե զբոսնել է առանձնատանը կից գտնվող այգում, շփվել հարևանների հետ՝ իհարկե, պահպանելով անհրաժեշտ հեռավորությունն ու հետևելով անվտանգության կանոններին։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցի ընթացքում դերասանուհին խոստովանել էր, որ երկրորդ երեխայի ծննդից հետո նրա հոգսերը շատացել են և նա զրկվել է քնից։
«Պետք է խոստովանեմ, որ քնի պակասը, օրգանիզմում հորմոնալ փոփոխություններն ու ամուսնուս հետ հարաբերություններում անդադար փոփոխությունները ամեն օր ինձ ստիպում են մտածել, որ բախվում են անհաջողության։ Սակայն հիմա ես ինքս ինձ ավելի լավ եմ ճանաչում։ Երիտասարդ տարիքում այդպես չէր»,- անկեղծանում է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Նայթլին և Ռայթոնը ծանոթացել են 2011 թվականին, ինչից 2 տարի անց նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները։
2015 թվականի ծնվել է նրանց դուստրը՝ Էդին, իսկ 2019 թվականին մյուս դուստրը՝ Դելայլան։