«Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակին առաջին անգամ հայր է դառնալու․ նա հուզվել է այդ լուրը հետևորդներին հայտնելիս

«Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակին մայրության միջազգային օրվա կապակցությամբ որոշեց ուրախացնել բաժանորդներին լավ նորություններով. Նա և իր սիրելին՝ Շերոն Ֆոնսեկան սպասում են իրենց առաջնեկին: Այդ մասին նրանք հայտնել են Ինստագրամում տեսանյութ հրապարակելով։ «Ես շատ ուրախ եմ տեղեկացնել և կիսվել ձեզ հետ, որ Շերոնը մայր կդառնա, և ես միշտ երազում էի այդ մասին», – ասել է 52-ամյա գործարարը և դրանից հետո ամուր գրկել է սիրելիին և սկսել լաց լինել:

Այդ տեսանյութը 27-ամյա Շերոնը նույնպես հրապարակել է իր էջում։ Մեկնաբանություններում զույգը անմիջապես սկսել է շնորհավորանքներ ստանալ։ Ավելի վաղ Ջանլուկան խոստովանել էր, որ պատրաստ չէ երեխաներ ունենալ, չնայած նրան, որ ժամանակին նա հանդիպում էր մոդելների, հեռուստահաղորդավարների և հոլիվուդյան աստղերի հետ: