Սիրուշոն և Լևոն Քոչարյանը որդիներին պատմում են Շուշիի ազատագրման մասին (տեսանյութ)

Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ամուսինները երեխաների հետ միասին փորձում «լեգոներով» կառուցել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետ զուգահեռ Լևոնը պատմում է, թե ինչպես են մեր զինվորները ազատագրել Շուշիի տարածքը։

«Այն մասին, թե ինչպես է անհնարինը դառնում հնարավոր, երբ նպատակն արդար է:
Շուշիի ազատագրումը բացատրում եմ Ռոբերտ Քոչարյան կրտսերին»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոնը ամուսնացել են 2009 թվականին, նրանք այժմ միասին դաստիարակում են իրենց որդիներին՝ Ռոբերտին և Միքայելին։