Տեսահոլովակի պրեմիերա․ Օլգա Բուզովա և Դավիթ Մանուկյան՝ «Կռունկներ»

Դավիթ Մանուկյանը՝ Դավան և նրա սիրեցյալը՝ Օլգա Բուզովան, երկրպագուների դատին են ներկայացրել իրենց նոր տեսահոլովակը, որը հուզել ու գրավել է իր անկեղծությամբ։
«Կռունկներ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը  հրապարակվել է Դավիթ Մանուկյանի ինստագրամյան էջում և յութուբյան ալիքում։ Տեսահոլովակում աստղերը խորհրդային համազգեստով կատարել են Կարմիր Բանակի զինծառայողների դերերը։ Դավիթն ու Օլգան որոշել են այսկերպ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին։ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, որ «Կռունկներ» երգը միշտ հուզել ու փշաքաղեցրել է իրեն։

Նշենք, որ հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան փորձում է վայելել տնային ինքնամեկուսացումը: Աստղն իր ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ:
Օրեր առաջ Օլգան ինստագրամյան իր հետևորդների հետ կիսվել էր նոր երգով, որն անչափ դուր էր եկել երկրպագուներին։ Նոր՝ «Сука весна» երգի տեսանյութը երգչուհին հրապարակել էր իր յութուբյան ալիքում։ Նա խախտել էր կարանտինային ռեժիմը՝ երկրպագուներին նոր երգ ներկայացնելու համար։