«Ugly Betty» սերիալի դերասանուհին երկրորդ անգամ մայրիկ է դարձել

«Ugly Betty» սերիալի հայտնի դերասանուհի 36-ամյա Ամերիկա Ֆերերան մայիսի 10-ին երկրորդ անգամ մայրիկ է դարձել։ Իր ինստագրամյան էջում նա լուսանկար է հրապարակել 38-ամյա ամուսնու՝ Ռայան Փիրիսի հետ․ կադրում զույգը ջերմորեն բռնել է իրենց նորածին երեխայի ձեռքը։ Ծնողները որոշել են նորածին դստերը տալ Լուսի անունը։
«Ամենագեղեցիկ, փոքրիկ արարածը ուրախացրել է մեզ իր ծննդով։ Խնդրեմ, ծանոթացեք մեր ընտանիքի նոր անդամի հետ»,- իր միկրոբլոգում երկրպագուներին հայտնել է դերասան Ռայանը՝ մաղթելով ինստագրամյան հետևորդներին առողջություն և երջանկություն։

Հիշեցնենք, որ զույգը համավարակի պատճառով չեղարկել էր baby shower միջոցառումը, ինչի պատճառով չգիտեր իրենց ապագա երեխայիս եռը։ Նրանց համար հաճելի անակնկալ էր դուստր ունենալը։
Ամերիկան և Ռայանն ունեն մեծ որդի, ում անունը Սեբաստիան է։ Օրեր առաջ փոքրիկը նշում էի իր ծննդյան 2-ամյակը, սակայն կարանտինային ռեժիմի պատճառով այս տարի նրա տարեդարձի հյուրերը միայն հայրիկն ու մայրիկն էին։
Դերասաններն արդեն 10 տարի է, ինչ ամուսնացած են։