«Ավատար» ֆիլմի յուրաքանչյուր նոր մասը կարժենա մոտ 250 մլն դոլար

Հայտնի է դարձել՝ որքան կարժենան օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերը, գրում է Deadline-ը։

«Ավատար» ֆիլմի շարունակության 4 մասերի նկարահանումները սկսվեն են 2017 թվականին՝ ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր բյուջեով: Յուրաքանչյուր ֆիլմը կարժենա մոտ 250 մլն դոլար․ նկարահանումներն ընթանում էին Նոր Զելանդիայում և օրերս այդ երկրում կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկման ֆոնին ֆիլմի նկարահանումները վերսկսվել են։

Ավելի վաղ հայտարարվել էր յուրաքանչյուր ֆիլմի թողարկման ամսաթիվը, որի համաձայն՝ «Ավատար 2»-ը կթողարկվի 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, «Ավատար 3»-ը՝ 2023 թվականի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը՝ 2025 թվականի դեկտեմբերին և «Ավատար 5»-ը՝ 2027 թվականի դեկտեմբերին։

Գլխավոր դերերում հանդես կգան Սեմ Ուորթինգտոնը, Զոյի Սալդանան, Սիգուրինի Ուիվերը և Մուռ Ջոելը։