Բայց խոստացել էր այլևս չմերկանալ․ Քիմ Քարդաշյանը սեքսուալ լուսանկար է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը թույլ չի տալիս իր երկրպագուներին կարանտինի ընթացքում ձանձրանալ․ իր միկրոբլոգում գեղեցկուհին կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ ներկայացրել է KKW Beauty բրենդի նոր շրթներկը։
Երկրպագուներին դուր է եկել ոչ միայն ապրանքանիշի նոր արտադրանքը, այլ նաև Քիմի գայթակղիչ լուսանկարը։ Նրանցից շատերը մեկնաբանությունների բաժնում հիշեցրել են Քիմին, որ ամիսներ առաջ նա խոստացել էր Քանյեին այլևս նման լուսանկարներ չհրապարակել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանի և ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են․ ամուսինները համատեղ տան առանձին անկյուններում են ապրում։ Աղբյուրը մանրամասնում էր, որ ամուսինների հարաբերությունները սրվել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում միասին շատ ժամանակ անցկացնելուց հետո։ Համավարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ընթացքում Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ զբաղվել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, ինչն էլ զույգերի վեճի պատճառն է դարձել։