Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարը հանդիպել են երկար բաժանումից հետո և վերսկսել համատեղ մարզումները (տեսանյութ)

Տնային մեկուսացման ընթացքում ակտիվ մնալը կարևոր է, ուստի տնային կանոնավոր մարզումներն արդեն դարձել են մոդայիկ։ Ֆիթնեսի մասնագետներն ու նրանց հետևորդները տեսագրություններ են նկարում և տարածում սոցիալական ցանցերում:
38-ամյա Բրիթնի Սփիրսը մարզվում է սիրեցյալի՝ Սեմ Ասգարի հետ, ում նա վերջապես հանդիպել է երկար բաժանումից հետո: Փոփ աստղը իր հետևորդների համար բացահայտել է իր առօրյան՝ ներկայացնելով տեսանյութ Ասգարի հետ։

Սփիրսը հայտնել է իր երկրպագուներին, որ զույգերի մոտ համատեղ մարզումները ամուր ու ջերմ հարաբերությունների գլխավոր գրավականն են։
«Շնորհակալ եմ Սեմ Ասգարին, որ ես լավ մարզավիճակում եմ գտնվում։ Այնքան հպարտ եմ, որ նա ստեղծել է մարզումների ծրագիր, որի շնորհիվ մարդիկ անգամ կարանտինային ռեժիմում կարող են հետևել իրենց կազմվածքին։ Զույգերը, ովքեր մարզվում են միասին, մնում են միասին»,- գրել է երգչուհին։
Երկրպագուները շնորհակալություն են հայտնել Սփիրսին մոտիվացիայի համար և ջերմ խոսքեր են հղել նրան ու Ասգարին։ Նշենք, որ Ասգարի հետ Սփիրսը հանդիպում է արդեն 3 տարի։ Զույգը չի շտապում օրինականացնել հարաբերությունները, սակայն հայտնի է դարձել, որ Սփիրսը ամիսներ առաջ երազում էր երեխա պարգևել իր սիրեցյալին։ Սակայն Սփիրսի հայրը, ով երգչուհու խնամակալն է, դեմ է եղել, որպեսզի աղջիկը ընտանիք կազմի և երեխաներ ունենա։ Կարանտինային ռեժիմի ավարտից հետո Սփիրսը փորձելու է հրաժարվել հոր խնամակալությունից դատարանի միջոցով, ինչից հետո նա կկարողանա իրականացնել իր բոլոր երազանքներն ու նպատակները: