Դեմի Մուրի դոստրը պատմել է, որ 3 տարի չէր շփվում մոր հետ

57-ամյա դերասանուհի Դեմի Մուրի դուստրը՝ Տալուլա Ուիլիսը, ում հայրը հայտնի դերասան Բրյուս Ուիլիսն է, շնորհավորելով բոլոր մայրերի օրը՝ հուզիչ գրառում է կատարել իր ինստագրամյան էջում ու խոստովանել, որ երեք տարի չէր շփվում Դեմի Մուրի հետ։
«Ես չեմ խոսել մայրիկիս հետ երեք տարի։ Երեք տարի շարունակ մայրիկների օրը ես ինձ փոշիացած էի համարում։ Ես մայրերի օրվա այդ տոնական մթնոլորտը համարում էի անտարբերություն իմ հոգեկան ցավի ու իմ պատմության նկատմամբ։ Բայց իմ ներողամտության շնորհիվ այդ պատմությունը փոխվեց և երեք տարին չդարձավ հավերժություն։ Ես կախարդված եմ իմ մայրիկով, և եթե դուք ինձ ճանաչում եք, ապա գիտեք՝ որքան մեծ նշանակություն ունի նա իմ կայնքում։ Ես միշտ հարցնում եմ ինձ, թե ինչ կլիներ, եթե հանդիպեի 26-ամյա Դեմիին․ կարծում եմ մենք մի լավ կծիծաղեինք։ Հիմա իմ օրը սկսվել է մայրիկիս աստվածային համբույրից, ես հիանում եմ, որ նա կա իմ կյանքում և որ շարունակում է ինձ սովորեցնել, կրթել։ Ես տեսնում եմ, թե ինչ մեծ նշանակություն ունի այս օրը քեզ համար։ Սիրում եմ քեզ»,-գրել է Տալուլա Ուիլիսը։

Նշենք, որ Դեմի Մուրն ու Բրյուս Ոիլիսը ամուսնալուծված են։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսը որոշել է ինքնամեկուսացումն իրականացնել նախկին կնոջ և երեխաների հետ: 65-ամյա դերասանի ներկայիս կինը՝ Էմմա Հեմինգը մեկնաբանել է նրանց ուրախ ընտանեկան լուսանկարը. «Ես սիրում և կարոտում եմ ձեզ»:
Ի պատասխան՝ Դեմին գրել է. «Մենք նույնպես կարոտում ենք և շատ ենք սիրում: Այս, երեկո մենք տնային երեկույթ ունենք»: